Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազաթափությունը ցուրտ եղանակին

Մազաթափությունը ցուրտ եղանակին

ՀԱՐՑ: Արդեն երեք տարի շարունակ ինձ մոտ ձմռան ամիսներին մազաթափություն է սկսվում: Բժիշկը վիտամինային կուրս է նշանակել, սակայն դա չի օգնում:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Մազաթափությունը նորմալ երևույթ է։ Խնդիրը թափվող մազերի քանակն է. օրական մինչև 150 մազը համարվում է նորմալ: Ձմռանը մազերը թուլանում են ու կարող են թափվել ավելի շատ: 

 

Իսկ եթե խնդիրն իրոք լուրջ է (դու զգում ես, որ օրվա ընթացքում կորցնում ես 150-200 մազից ավելի), ապա պետք է հասկանալ պատճառները, որոնք կարող են լինել ինչպես արտաքին (սնկային հիվանդություն, պսորիազ, դերմատիտ), այնպես էլ ներքին` կապված որևէ օրգանի աշխատանքի խանգարման հետ: Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբան տրիխոլոգի հետ: Նա կարող է նշանակել ֆիզիոթերապիա, լազերային սանր կամ մեզոթերապիա:

 

Եթե պատճառը ներքին խանգարումն է, ապա հարկավոր է անցնել ամբողջական զննում, ստուգել վահանաձև գեղձի, մակերիկամների աշխատանքը, պարզել հորմոնային ֆոնը (իգական և արական սեռական հորմոնների քանակն օրգանիզմում): Եթե դաշտանի ընթացքում մազաթափությունն ուժեղանում է, ապա պետք է ուշադրություն դարձնել ձվարանների աշխատանքին, ինչպես նաև՝ ստուգել աղիները: Գուցե գլխուղեղի ստուգում անցնելու և նյարդային համակարգի աշխատանքը կարգավորելու անհրաժեշտություն առաջանա. մազաթափությունը կարող է ուղղակիորեն կապված լինել նյարդային լարման հետ: Ամեն դեպքում, սկսիր մաշկաբան-տրիխոլոգին այցելելուց:

Հեղինակ. Լաուրա Գուրցկայա, մաշկաբան-կոսմետոլոգ, բարձր կատեգորիայի բժիշկ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արթուր

12.11.2014

Արական հորմոն տեստոստերոնի քանակը երիտասարդ տարիքում ավելի շատ է, իսկ 30-ից հետո նվազում է տարեկան 1.2%-ով: Բայց 16-25 տարեկան տղաները սովորաբար մազաթափություն չեն ունենում: Տարիքի հետ որոշ տղաների մազարմատներում տեստոստերոնը դառնում է դիհիդրոտեստոստերոն, ու մազերը սկսում են թափվել: Այդ տղաների մոտ տարիքի հետ այդ պրոցեսը ուժեղանում է: 40 տարեկանում տեստոստերոնը պակասում է 15%-ով, բայց այդ ժամանակ տեստոստերոնից դիհիդրոտեստոստերոն առաջացումը մազարմատներում ավելի է ուժեղանում և մազաթափուփյունը շատ ոժեղ է լինում: Սպորտսմենները մկանները աճեցնում են տեստոստերոնով (դոպինգ), նրանց օրգանիզմում տեստոստերոնի քանակը մի քանի տասնյակ անգամ շատ է նորմայից, բայց ճաղատանում են միայն հակվածները:

Կարդացեք նաև

Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Վարակաբանություն
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...

Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am
Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am

Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը
Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ